Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարուքյանը բացահայտում է կառավարության հերթական խաբեությունը գազի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
vache-1

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային Ժողովում խոսել է կառավարության հերթական գաղտնի պայմանավորվածությունից: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա ասել է, որ երբ Հայռուսգազարդի վերջին 20 տոկոսը տալիս էին ռուսներին, ասում էին, որ դա նրա համար է, որ գազի գինը չբարձրանա, երբ մտնում էին ԵԱՏՄ, կրկին ասում էին, որ դա նրա համար է, որ գազի գինը չթանկանա: «Երեկ ՌԴ վարչապետը հայտարարում է, որ գազը մյուս տարվանից չի թանկանալու: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ է եղել՝ պայմանավորվածություններ է եղել, որ կթանկանա ու չի թանկանալու՞»: Նրա հարցին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան արձագանքելով նկատեց, որ այժմ մենք գազ ենք գնում 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է եւ այդ գինը սահմանվում է որոշակի ժամկետով: «Մենք երբեք տասնամյակով պայմանագիր չենք կնքում, որովհետեւ ռուսական կողմը նման բան չի անում: Մեզ հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2018 թվականը եւ եւս մեկ տարով երկարաձգվում է: Գինը գործելու է նաեւ եկող տարի: Բարձրացման վերաբերյալ որեւէ համաձայնություն չկա: Կա ընդամենը ժամկետ, որը երկարացվում է»: Էդմոն Մարուքյանը փոխվարչապետին հիշեցրել է, որ քաղաքացին ամենեւին էլ տարածաշրջանում ամենաէժան գազը չի վառում, եւ դրանից բացի, կառավարությունը նրանից թաքցրել է, որ եղել են կրկին գազի գինը բարձրացնելու բանակցություններ. «Փաստորեն 18 թվականից հետո գազը բարձրանալու է, ասեք, որ ԵՏՄ-ից դուրս գալու շրջանակներում չասեք, որ գազը էժան է, էդ պատճառով չպետք է դուրս գանք»: