A
A
«Չեմ կարծում, որ հոգևորականը չպետք է ծառայի». նախարարը կխոսի Վեհափառի հետ (տեսանյութ)
Ազգային ժողովում«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարարին հարց ուղղեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք բանակից առողջության պատրվակով ազատվողների մեջ 100 հոգուց քանիսն է կոռուպցիայի արդյունքում ազատվում։ Նիկոլ Փաշինյանին մեկ այլ հարց էլ է հետաքրքրում. արդյոք արդա՞ր է, որ մանկուց արտասահմանում ապրող երեխան, ժամանակավորապես գալով Հայաստան, դառնում է զինապարտ։ Իսկ արդյո՞ք օրենքը խտրականություն չի դրսևորում հգևորականների հանդեպ։ «Հրամանով կամ օրենքով շպագատ չի ստացվի»,- ասաց նախարարը։ Նրա մեկնաբանությունները՝ ստորև