Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն Ադրբեջանից ստացած ոչ մի հանձնարարություն չի կատարել

Քաղաքականություն
MAK

2020թ. ՀՀ-ն ՄԱԿ-ին կներկայացնի իր հաշվետվությունը՝ իր ստանձնած հանձնառությունների կատարման մասին: Լրագրողների հետ հանդիպում-ընթրիքի ընթացքում ասաց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ/UPR), իրավունքների հարցերով փորձագետ, ՅուՓիԱր-Ինֆոյի ներկայացուցիչ Հանս Ֆրիդլանդը: Ընթրիքի շուրջ Հանս Ֆրիդլանդը եւ Լևոն Բարսեղյանը ներկայացրին Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների, միջազգային պարտավորությունների, Համընդհանուր պարբերական դիտարկման և դրանց իրականցման գործում լրագրողների կարևոր դերը: Պարոն Ֆրիդլանդն իր խոսքում նշեց, որ վերջին հաշվետվությունը ՀՀ-ն ներկայացրել է 2015թ. «ՀՀ-ն ներկայացված 195 հանձնարարականներից ավելի, քան 150-ն ընդունել է: Եթե համեմատում ենք մյուս երկրների հետ, ապա սա շատ լավ ցուցանիշ է: Իհարկե, այս լավ ցուցանիշը բոլորովին նշանակություն չի ունենա, եթե չկատարվի: Թե ինչու են այդքան շատ հանձնառություն վերցնում, ապա դա ունի իր հիմնավորումը՝ շատ են վերցնում, որպեսզի արտաքին լավ տպավորություն թողնեն: Դա վատ չէ, շատ լավ է: Դա նաեւ արվում է քաղաքական կամք ցույց տալու համար՝ քաղաքական խաղի մի մաս է, սակայն հույս ունենք, որ ինքնիշխան պետությունն իսկապես ուզում է ստանձնել այդ հանձնառությունները: Եթե լինում են դոնորներ, ապա նրանց հետ համագործակցությունը կախված է լինում այս հանձնառությունների կատարողականի հետ: ՀՀ ստացած հանձնառությունները հիմնականում համընկնում են աշխարհի մյուս երկրների հետ՝ կանանց, ինչպես նաեւ՝ երեխաների իրավունքներ, մամուլի ազատություն եւ այլն: Սրանք անշառ, անցավ հանձնարարականներ են»: Օրինակ՝ ՀՀ-ն հանձնարարական էր ստացել Ադրբեջանից, այն է՝ 18 տարին չլրացած քաղաքացիներին չհավաքագրեն ռազմական գործողություններին եւ քրեական պատասխանատվություն սահմանել: ՀՀ-ն, բնականաբար, չի ընդունել ու չի կատարել այս հանձնարարությունը: Եվ, ընդհանրապես, ՀՀ-ն Ադրբեջանից ստացած ոչ մի հանձնարարություն չի կատարել: Հանս Ֆրիդլանդը նշեց, որ այս ընթացքում 174 պետություն կատարել է ստանձնած մինչեւ 200 հանձնառություն, որոնց մեջ կան, իհարկե, կրկնություններ. «Արդյունքում բավականին լավ, ռենտգեն պատկեր է ստացվում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ: Հանձնառությունը ստանալուց երկու տարվա ընթացքում դրանց 45 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի կատարվում են:Ամենից շատ հանձնարարական ստացել է ԱՄՆ-ն, ամենից շատ հանձնարարական տվել է Ֆրանսիան»:  Եթե ՀՀ-ն չի կատարում իր ստանձնած հանձնարարականները, ապա, ըստ պարոն Ֆրիդլանդի, որեւէ խիստ պատժամիջոց չի կիրառվում. «Եթե չկա մահակ, ապա դրա համար կա շատ պարզ պատճառ՝ եթե դրանց կատարման հետամուտ լինելու պաշտոնական մեխանիզմ է գործելու, ապա ինքնիշխան պետությունները նույն սրտացավությամբ չեն մասնակցի UPR-ին: Այստեղ է հենց լրագրողների դերակատարումը՝ նրանց աշխատանքային միջամտությունը»: