Այս ընտրությունները հակամրցակցային են, շատ ֆեյք թեկնածուներ կան. ԵԼՔ (տեսանյութ)

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան հանրապետության 69 համայնքներում, որոնցից 3-ում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են։ 

Ինչպես հայտնի է այս ընտրություններում հայտ են ներկայացրել միայն ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից սակայն պարզ է դառնում, որ ՀՀԿ-ական թեկնածուներն են գերիշխում մի շարք համայնքներում՝ մրցակցությունից հանելով կոալիցիայի կողմից առաջադրված թեկնածուներին։ Իսկ Շիրակի մարզում ընտրատեղամասեր կան, որտեղ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-կան են և նրանց միջև թեժ պայքար է գնում։

Այս և ՏԻՄ ընտրություններին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցելու համար «Ա1+»-ը հյուրընկալել է  «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանին։

Ինչո՞ւ այս  ընտրություններին ԵԼՔ դաշինքը չի մասնակցում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում