Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե կորցնենք ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ՝ դամբուլային երկիր» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-8

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձավ նոր ատոմակայան կառուցելու խնդրին, հիշեցնելով Արդարադատության և Էներգետիկայի նախարարների նախօրեին հնչեցրած այն կարծիքը, թե նոր ատոմակայանը պիտի համադրեն  այլընտրանքային էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում ապահովեն։ Արամ Սարգսյանի համար այդ ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Նա հիշեց, որ նման մոտեցումներով էլ  ժամանակին հրաժարվեցինք գազաբաշխիչ կայաններից: Հրաժարվեցինք այդպես էլեկտրական ցածրավոլտ բաշխիչ ցանցերից, օդանավակայանից, երկաթգծից եւ այսպես շարունակ: Ըստ նրա՝ մեր ատոմային էլեկտրակայանը այլընտրանք չունի, երաշխավորված հոսանք է մատակարարում մեր երկրին, ոչ արեւի էներգետիկան, ոչ քամու էներգետիկան նման հնարավորություններ չունեն, հիդրոէներգետիկան շատ մեծ տարածքներ է պահանջում, ջերմային էներգետիկան բավականին թանկ է.  «ՀՀԿ-ական, ԵՏՄ-ին ջատագով բոլոր ահել ու ջահել իմ ընկերներին խորհուրդ կտայի այդ խնդիրը լուծել, դրանից հետո մենք ձեր բոցաշունչ ելույթները համակ ուշադրությամբ կլսենք, վերջում էլ կասենք՝ ապրի արեւներդ: Հակառակ պարագայում, եթե մենք կորցնենք ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ կդառնանք դամբուլային երկիր»: