Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորապատի բնակելի շենքը երեկվանից այրվում է

Կարևոր լուրեր Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

 

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը : Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին: Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է եռահարկ բնակելի շենք (20x40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով: Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: