Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքան սիրում ենք՝ էնքան ուժգին խփում ենք». Խաչիկում համոզված են՝ իրենց կանայք ծեծին սովոր են. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
000-1

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի ավագանու անդամ Նորիկ Միքայելյանը յուրահատուկ պատկերացում ունի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի մասին: Նրա խոսքով՝ «Ընտանեկան բռնության էդ օրենքը ճիշտ բան է մենակ՝ իշխանավորների համար: Եթե խորհրդարանը օրենքը հանեց, որ երեխուն խփիր՝ դատ ա հասնում, կնգադ խփիր՝ դատ ա հասնում՝ լյուբոյ չինովնիկի ծնող գտնվում է ծերանոցում՝ Խարբերդի ծերանոցում, եսիմ որտեղ, հլը գժանոցները չեմ ասում, որ գիժ են հանել՝ տարել իրանց ծնողներին ու չեն էլ պահում: Էդ իրանց համար օրենք չկա՞, մենակ ուրիշի ընտանիք են ուզում մտնել»: Մեր դիտարկմանը, որ այս օրենքը նաեւ դա է կարգավորում՝ ծնողի նկատմամբ բռնությունը՝ Նորիկ Միքայելյանն արձագանքեց. «Ոչ, վերեւից նախ պետք է մաքրվի, նոր հասնեն գյուղացուն»: Հարցին՝ գյուղերում շա՞տ են իրենց կանանց ծեծում տղամարդիկ՝ խաչիկցին պատասխանեց. «Կարող ա մի երկու բաժակ խմենք՝ մի բան ասենք, հաջորդ օրն էլ ջան ու ջիգյար ասենք, իրանք մեր տան հետ գործ չունեն»:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով