Պետությունը պետք է հիմնավորի իր մեղադրանքը՝ կասկածը ցրելու համար. Ա. Ղարիբյան (տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով կալանավորված և 25 օր հացադուլի մեջ գտնված Ներսես Պողոսյանի ինքնազգացողությունը երեկ վատացել է: Կալանավորը հրաժարվել է բուժօգնությունից և երեկ ժամը  11-ի սահմաններում դադարեցրել է հացադուլը: Ներկայումս նրա առողջական վիճակը բավարար է և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ:

Ներսես Պողոսյանը հացադուլ էր հայտարարել, որպեսզի կատարեին իր պահանջը՝  թույլատրեին ազատ տեսանկարահանում կազմակերպել դատարանում, ինչը չէր իրականացել:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել էր կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:

Թեմայի մասին զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանին:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

loading