«Դու երկու սիրտ ունես, մեկը՝ սովորական, մյուսը՝ ջազային». Արամ Խաչատրյանը՝ Ստեփան Շաքարյանին (տեսանյութ)

Ամեն երեկո կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանին կարելի է տեսնել Երևանի կենտրոնական փողոցներում քայլելիս: «Քայլում եմ երկու-երեք ժամ, որ չդառնամ անշարժ գույք»,- կատակում է նա: Սիրելի վայրերն են Ամիրյանը, «Պրոսպեկտը», Կասկադը, «Պապլավոկը», Աբովյանն ու Սայաթ-Նովան:

Երևանի կոնսերվատորիայի ուսանող էր, երբ ճակատագրի բերումով ծանոթացավ Արամ Խաչատրյանի հետ: 1956-ին տեղափոխվեց Մոսկվա, ապա Արամ Իլյիչի խորհրդով՝ Լենինգրադ և դարձավ նրա ուսանողը: «Երջանիկ տարիներ էին: Չգիտեմ կյանքս ինչպես կդասավորվեր, եթե այդ հանդիպումը չկայանար»,- ասում է Շաքարյանը :

Ստեփան Շաքարյանի հավատամքն են Բեթհովենը, Կոմիտասը, հայկական ժողովրդական երաժշտությունն ու  ջազը: «Դու երկու սիրտ ունես, կատակում էր Արամ Խաչատրյանը, մեկը՝ սովորական, մարդկային, մյուսը՝ ջազային»:

Գրել է սիմֆոնիաներ, սիմֆոնիկ պոեմներ, երաժշտություն յոթ ֆիլմերի համար «Մորգանի խնամին» և անգամ հայտնի «Վինը՝ Պինգվինաշենից» մուլտֆիլմի համար, որն այսօր էլ սիրված մուլտերից է. Սակայն նրա տարերքը ջազն է: Ջազային հարյուրավոր կոմպոզիցիաների, հայկական ժողովրդական երաժշտության ջազային մշակումների հեղինակ է:

«Մեր ժողովրդական երաժշտությունը ջազասազ է: Շնորհակալ եմ համաշխարհային ջազի մեծ վարպետներին, և Բինգյոլից մինչև Կանզաս սիթին իմ երաժշտական շնորհակալությունն է»:

Անցյալը, ներկան ու ապագան պետք է իրար կապվեն: Այսօր շատ բան է փոխվել, չափանիշներն են փոխվել, 

Գնահատում է տաղանդը, չի հանդուրժում սուտը։ Երբ հիասթափվում եմ,ասում է, պարզապես հեռանում եմ:

«Արամ Իլյիչը միշտ զգուշացնում էր` ծիծաղել միայն կիրակի օրերին: Հումորը՝ հումոր, բայց մարդ պետք է միշտ ինքնակրթությամբ զբաղվի»,  :

Այսօր Ստեփան Շաքարյանի ծննդյան օրն է: «Հիսուն տարեկան որ դարձա, որոշեցի որ հետհաշվարկի ժամանակն է, այնպես որ այսօր 18 տարեկան եմ»: