Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավորություն կա ՀՀ-ում ստեղծել շատ բարձր գիտակրթական որակ. նախարար

Հասարակություն
1DX_8366

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն այսօր ազդարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի համատեղ մամուլի ասուլիսով:  Նախարար Լևոն Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանատիպ ծրագրերի շնորհիվ Հայաստանում առաջիկայում կարձանագրվի բեկումնային իրավիճակ` հատկապես բարձրագույն կրթության որակի, կրթություն-գիտություն կապի ամրապնդման ուղղություններով: «Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր հասել ենք մի աստիճանի, երբ հնարավորություն կա Հայաստանում ստեղծել շատ բարձր գիտակրթական որակ: Օրերս տեղի ունեցած FAST-ի աշխատաժողովում, որն աննախադեպ էր իր մասնակիցների կազմով, որակով և հետապնդած խնդիրների թեմատիկայով, արծարծվել են այսօր աշխարհում քննարկվող գիտակրթական մտքի ամենաառաջավոր գաղափարներ: Վստահ եմ, որ աշխարհի լավագույն համալսարաններում և գիտական կենտրոններում աշխատող մեր հազարավոր հայրենակիցները կկարողանան հիմնադրամի միջոցով իրենց լուրջ ներդրումը բերել մեր երկրին: Համաձայնագրի շրջանակում մեկնարկում է մեր առաջին քայլը` շատ իրական ծրագիր, որով փորձելու ենք գիտությամբ զբաղվող մեր ուսանողներին ապահովել անհրաժեշտ հենքով` կրթաթոշակների տրամադրման, նրանց համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, որակավորումների բարձրացման տեսանկյունից»,-նշել է նախարարը` կարևորելով հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի առաքելությունը, ով ըստ Լևոն Մկրտչյանի` հայտնի է աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններում իր աշխատանքի մեծ փորձով և բարձր վստահություն է վայելում ոչ միայն հայկական, այլև միջազգային շրջանակներում: «Մեր նպատակն է ձևավորել մոտիվացիա երիտասարդների մոտ` զբաղվել լուրջ գիտությամբ, քանի որ Հայաստանն այլընտրանք չունի. մենք պարտավոր ենք պաշտպանել և պահպանել  գիտական տարածք լինելու մեր երկրի կարգավիճակը: Կարևոր մեկ փաստ ևս` FAST-ը օգնելու է մեր գործող ուսհաստատություններին՝ համալսարաններին, գիտական ինստիտուտներին, առհասարակ ցանկացած նախաձեռնության, որն ունի բարձր կրթագիտական արժեք: Այս առումով այն այլընտրանք չի լինելու, այլ` մեր գիտակրթական համակարգի մեջ շատ հզոր, գեներացնող և առաջ մղող ուժ: Մենք պետք է բոլոր ծրագրերում նաև մեր Սփյուռքի հզոր գիտական ներուժն օգտագործենք: Մյուս կողմից, պետք է համապատասխանենթակառուցվածքներ ստեղծենք, արմատապես փոխենք բարձրագույն կրթության ոլորտը,որպեսզի մեր երկիրը պատրաստ լինի նման գիտական ներուժն ընդունելու: Գիտական հաստատությունը, համալսարանը և աշխատաշուկան պետք  է կապվեն մեկ ամբողջական ցանցով, որպեսզի ուսանողը, ասպիրանտը, գիտնականը կարողանան ազատ շրջագայել այդ ցանցի մեջ: Հայաստանում գիտակրթական էկոհամակարգի ստեղծման խնդիր ունենք»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ  այս համատեքստում բացի որակից, կարևոր է ապահովել նաև ընտրված երիտասարդների հետագա աշխատանքի և կենսամակարդակի ապահովման խնդիրը Հայաստանում: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյաննէլ իր հերթին նշել է. «Մենք ուզում ենք սրանով մի միտք հաղորդել գիտությամբզբաղվողներին՝ մենք կարևորում ենք գիտությունը և ցանկանում, որ նրանք միայն գիտականբացահայտումներով զբաղվեն և ստիպված չլինեն գնալ այլ աշխատանք փնտրել՝ ինչ-ործախսեր հոգալու համար: Խորապես հավատացած ենք, որ Հայաստանը՝ որպես պետություն,մենք՝ որպես ազգ, կկարողանանք հաջողության հասնել ու մրցել համաշխարհայինմասշտաբով միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիների 100 տոկոսին կընձեռնվիգիտությամբ զբաղվելու հնարավորություն»,-նշել է բանախոսը` ընդգծելով, որ մինչև ծրագրիկյանքի կոչելը ուսումնասիրվել է Հայաստանի «էկոհամակարգը» և իրենց քայլերն արվելու են՝մեր միջավայրի առանձնահատկությունները հաշվի առնելով, այսինքն՝ խնդիրներինստանդարտ լուծումներ չեն տրվելու.«Մենք զգում ենք, որ հիմա է ժամանակը` ինչ-որ բանսկսելու, փոխելու, և Հայաստանն ունի այդ ներուժը: Ես վստահ եմ՝ Հայաստանը կարող էմրցունակ լինել ոչ միայն տարածաշրջանում, այլ՝ աշխարհում»,- ասել է Արմեն Օրուջյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարար Լ. Մկրտչյանն անդրադարձել է նաև վերջերս Բրյուսել կատարած իր այցելության ընթացքում ձեռքբերած պայմանավորվածությանը` Հորիզոն 2020-ի վերաբերյալ: «Լուրջ հաջողություն ենք արձանագրել` կապված Հորիզոն 2020-ի հետ: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ամեն տարի տրվող խոշոր դրամաշնորհից առանձնացվելու է մոտ 98 մլն եվրո` Արևելյան գործընկերության վեց երկրների համար, որից չորսը, այդ թվում Հայաստանը, որպես Հորիզոն 2020-ի լիիրավ անդամ` կարող է հանդես գալ գիտական ծրագրեր համակարգող երկիր: Տվյալ գումարի շրջանակում լինելու է առանձին մրցույթ: Սա նշանակում է, որ մեր գիտնականներն արդեն ստանում են հավասար պայմաններով մրցակցելու լուրջ հարթակ»,- նշել է նախարար Լ. Մկրտչյանը: Նշենք, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակայինծրագիրը մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 19-ին: Այն աջակցում է ազգությամբ հայ կամՀայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ասպիրանտներին ևհայցորդներին, որոնք ցանկություն ունեն բնական գիտությունների (ֆիզիկա, մաթեմատիկա,կենսաբանություն, քիմիա) ոլորտում կամ ճարտարագիտության բնագավառումգիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀայաստանիՀանրապետության առաջատար բուհերում կատարել հետազոտական աշխատանք:Ասպիրանտների և հայցորդների համար նախատեսվում են տարատեսակ ամենամյակրթաթոշակներ: 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է 5ամբողջական կրթաթոշակ՝ յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և 25 մասնակիկրթաթոշակ՝ 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև կին ասպիրանտների և հայցորդներիհամար՝ 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով: Կինգիտնականների համար նախատեսված կրթաթոշակը նպատակ ունի խթանելու ֆիզիկայի,մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության բնագավառներումկանանց ներգրավումը. վիճակագրության ազգային ծառայության 2015թ. տվյալներով այսոլորտներում կին և տղամարդ գիտնականների համամասնությունը եղել է մոտավորապես 30-ը70-ի: