Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը

Քաղաքականություն
images-1

Հայաստանյան  հանքերի աճին  զուգահեռ շարունակվում են անկատար մնալ օրենսդրական կարգավորումները: Կառավարության համապատասխան  որոշման բացակայության հետևանքով` տարիներ շարունակ  հարյուրավոր հանքարդյունաբերողների կողմից նույնիսկ օրենքով սահմանված պարտականությունների կատարումը պետության կողմից չի վերահսկվել:    Civil Voice ՀԿ-ն դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն` ընդերքօգտագործող ընկերությունների կողմից 2013, 2014 և 2015 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ծրագրերի  ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացվելու վերաբերյալ: Պատասխան նամակում նախարարությունը  տեղեկացրել էր, որ ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, իսկ ՀՀ կառավարության հաստատած որոշման մեջ նշված հարցի կապակացությամբ հարցադրումներ ամրագրված չեն, ուստի ստուգում իրականացնելու իրավասություն չունեն: Նշված խնդրի վերաբերյալ այս անգամ  Civil Voice ՀԿ-ն դիմեց նորաստեղծ  ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Պատասխան նամակում նույնպես հղում էր արվել Կառավարության որոշման մեջ ստուգաթերթերի բացակայությանը: Ստացվում է` մի կողմից հանքարդյունաբերողներն ու կառավարությունը թմբկահարում են ազդակիր համայնքներում հանքարդյունաբերողների իրականացրած սոցիալական ծրագրերի մասին, սակայն մյուս կողմից պետությունը երբևէ չի իրականացրել գոնե  1 ստուգում՝ հասկանալու, թե արդյոք հանքարդյունաբերողները իրականացնում են իրենց պարտավորությունները: Նշված խնդրի կարգավորման դեպքում հարյուրավոր համայնքներ, որոնք օրենքով սահմանված կարգով  համարվում են ազդակիր համայնքներ, կստանան նշանակալի սոցիալական օգուտներ:  Civil Voice ՀԿ-ն դիմում է կառավարությանը` ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1680-Ն և  2013 թվականի մարտի 7-ի թիվ 519-Ն որոշումներում համապատասխան ստուգաթերթ սահմանելու համար: Civil Voice ՀԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին