Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը չի կատարում օրենքի պահանջը կրթությունը ֆինանսավորելիս» (տեսանյութ)

Հասարակություն
baxshyan

«Նույնսիկ եթե մի 10 տարի հետո այս կառավարությունը քշենք, դրանից կրթությունը չի շահի»,- այսօր անդրադառնալով կրթության ոլորտի ֆինանսավորման նվազեցմանը՝ հայտարարել է կրթության փորձագետ, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Նա հիշեցնում է Կրթության մասին 1999 թ. օրենքը, ըստ որի՝  բյուջեից կրթության ոլորտի հատկացումները չեն կարող լինել պակաս, քան նախորդ տարվանը։ Մինչդեռ վերջին տարիներին հատկացումները սրընթաց իջնում են. «Կառավարությունը գումարը ծախսում է բիզնես ծրագրերի վրա, արդյունքում ունենում ենք անգրագետ հասարակություն, որ ոնց ուզեն՝ խաբեն ու պտտացնեն. այսպիսի կառավարությունը չարիք է»։  Անահիտ Բախշյանը դիմում է ծնողներին՝ լինել պահանջատեր այս հարցում. «Դպրոցների ինքնավարության ծրագրի համար 15 միլիոն է ծախսվել, բայց պետությունը չի թողնում դպրոցը ինքնավար լինի»։ Անահիտ Բախշյանի և Կրթության ֆինանսական գծով փորձագետ Աշոտ Խուրշուդյանի ասուլիսը՝ ստորև