Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քիթ քչփորել և փող աշխատել. սա է իշխանությունների գործը». «Հոգևոր Հայաստանի» կոչը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
chalikyan

ՌեժիսորԽաչիկ Չալիկյանը երգահան Եղիշե Պետրոսյանի ու նկարիչ Արթուր Օշականցու հետ ազդարարեց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության գործունեության մեկնարկը։ «Քիթ քչփորել և փող աշխատել. սա է իշխանությունների գործը,- այսօր հայտարարեց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը։- Ժողովրդին պետք է տեր կանգնել»։ Հոգևոր Հայաստանը, ըստ բանախոսների, նախ հոգևոր դաշտ պետք է ձևավորի. ով ունի ասելիք, նախաձեռնությունը պատրաստ է լսել ու քննարկել։Առաջիկա ամիսներին կկազմակերպվեն կլոր սեղաններ՝ գտնելու ուղիները, որ կարող են ժողովրդին համախմբել։ «Այլասերված ընտրություններն ու պետականաշինությունը հասցրեցին նրան, որ մենք չունենք քաղաքական դաշտ,- ասաց Եղիշե Պետրոսյանը, ապա անցավ աղմկահարույց դատավարություններին։-Լավ, Սասնա ծռերին դնենք մի կողմ, բա Գևորգ Սաֆարյա՞նը՝ այդ լուսավոր տղան ինչո՞ւ է նստած, սա պետական պատվեր է, որ ոչինչ հանկարծ չծաղկի, ոչինչ չխանգարի նրանց անդորրը, իսկ իրենք իրենց շատ կոմֆորտի մեջ են զգում»։ Հոգևոր Հայաստանի կոչը՝ տեսանյութով