Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյան. «Մեր չեմպիոն ծանրորդները մրցակից չունեն»

Սպորտ
a1carukyan-2310

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ծանրամարտի Հայաստանի Մ- 20 եւ Մ-23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականին, որն այս գիշեր վերադարձել է Ալբանիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքէջը: «Մեր մարզիկների տարած հաղթանակները միայն հպարտություն են առաջացնում եւ մեկնաբանության կարիք չունեն: Կատարվող աշխատանքն արդյունքները տալիս է: 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալը շատ պատկառելի արդյունք է: Առավել եւս, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ծանրամարտի բոլոր ուժեղագույն երկրները: Սիմոն Մարտիրոսյանն Ալբանիայում պոկում վարժությունում կրկնեց իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, իսկ հրում վարժությունում նոր բարձրագույն նվաճում սահմանեց: Եթե նա այդ արդյունքը ցույց տար Ռիո դե Ժանեյրոյում, օլիմպիական չեմպիոն կդառնար: Մեր ներկայիս 20 եւ 23 տարեկան չեմպիոնները ցույց տվեցին, որ մրցակից չունեն: Նրանք պետք է մասնակցեն Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին եւ այնտեղ էլ աշխատեն նույնն ապացուցել», - այսպես է մեկնաբանել Գագիկ Ծառուկյանը մեր ծանրորդների ելույթը Եվրոպայի վերջին առաջնությունում: