Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող. ՀՀ ՊԲ-ն միջադեպի հետ կապ չունի

Քաղաքականություն
senor-hasratyan

Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ին հայտնեց, որ սա ապատեղեկատվություն է։ Մեզ հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ սա հերթական ապատեղեկատվությունն է․ Սենոր Հասրաթյանը նշեց, որ Պաշտպանության Բանակը միջադեպի հետ որևէ կապ չունի և զինծառայողը սպանվել է «սեփական բանակում կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում»։ Razm.info