Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» 3:0 հաշվով ջախջախեց չեմպիոնին (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert-2210

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտություն կրեց այսօր կայացած 10-րդ տուրի վերջին խաղում: Ալաշկերտցիները չնայած սեփական դաշտում ընդունեցին Կապանի «Գանձասար-Կապանին», սակայն ոչ մի կերպ չկարողացան դիմակայել հյուրերի գրոհներին եւ պարտվեցին 0:3 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկան Հայկ Իշխանյանն ու Դմիտրի Յաշինը, իսկ ընմիջումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ զամբիացի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան: «Գանձասար-Կապանը» թվով 4-րդ հաղթանակը տարավ առաջնությունում եւ վաստակած 15 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարում: Չնայած սայթաքմանը, գործող չեմպիոնը շարունակում է 20 միավորով գլխավորել աղյուսակը: Նրան հաջորդող Գյումրիի «Շիրակը» արդեն ետ է մնում երկու միավորով: Առաջնության հաջորդ՝ 11-րդ տուրը, կմեկնարկի հոկտեմբերի 28-ին «Բանանց» - «Փյունիկ» մրցավեճով:   Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» ֆեյսբուկյան էջից