Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում

Պաշտոնական
b86841f454ea63342b237f79ce8e9c14

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 16:35-ին: Հյուրասենյակում այրվել է փայտյա գրապահարանը՝ գրքերով՝ 2 քմ և մասամբ ջերմահարվել գորգը և փայտյա մանրահատակը՝ 0.5 քմ: