Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնի Գալստյանը եւ Բենիկ Նիկողոսյանը մտել են հաջորդ փուլ

Սպորտ
a1evroboks-22.10.

Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների (Մ-18) Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է ինը մարզիկ: Արդեն կայացել են 1/16 եզրափակիչ փուլի մենամարտերը: Ռինգ մտած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել եւ անցել են 1/8 եզրափակիչ: Բենիկ Նիկողոսյանը (64 կգ քային կարգ) հաղթել է իտալացի Արմանդո Կասամոնիկային, իսկ Տոնի Գալստյանն (69 կգ) առավելության է հասել չեխ Ադամ Տրնչակի նկատմամբ: Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է իսպանացի Էնրիկո Մեյին: Այսօր Տոնի Գալստյանը քառորդ եզրափակչի համար կպայքարի Մոլդովայի ներկայացուցիչ Ահմեդ Կեմորտանիի հետ: 1/8 եզրափակիչ առաջին մենամարտերը կանցկացնեն նաեւ Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ) եւ Մանուկ Խաչատրյանը (91 կգ): Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար Բելառուսի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:   Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա