Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիս-Կապան ճանապարհին մեքենան 60 մետր գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

Պաշտոնական
1493378426_vtar

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07:09-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 52 SL 095 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 58-ամյա Ա. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 60մ գլորվել ձորը: Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Ա.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: ՀՀ ԱԻՆ