Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում առաջատարը «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն է. aliq.ge

Քաղաքականություն
kaxa

«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով «Գորբի» հետազոտական կենտրոնի կողմից իրականացված Վրաստանի ՏԻՄ ընտրությունների Exit poll-ի արդյունքները հայտնի են։ Այսպիսով, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներից իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն հավաքել է ձայների 53 տոկոսը, անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին եւ ՄԱՇ-ի թեկնածու Զաալ  Ուդումաշվիլին՝ 14, «Եվրոպական Վրաստան» քաղաքական շարժման թեկնածու էլենե Խոշտարիան՝ 5, «Հայրենասերների դաշինք»-ից Իրմա Ինաշվիլին՝ 4 տոկոսը։ Մնացած թեկնածուները՝ «Նոր Վրաստան» կուսակցությունից Գիորգի Վաշաձեն և «Ազատ Վրաստան» դաշինքի թեկնածու Կախա Կուկավան՝ 3, իսկ Լեյբորիստական կուսակցության թեկնածու Գիորգի Գուգավան՝ 2 տոկոսը: Ինչ վերաբերում է կուսակցություններին, 54 տոկոս հավաքել է «Վրացական երազանքը», ՄԱՇ-ը՝ 16, «Եվրոպական Վրաստանը»՝ 6, «Հայրենասերների դաշինքը» 5 տոկոս: Աղբյուրը՝ Ալիք մեդիա