Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտվեց Գոռ Մինասյանի հաղթանակով

Սպորտ
a1gor-21.10.

Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի ծանրորդի հաղթանակով:   Մինչեւ 23 տարեկան ծանրորդների առաջնության +105 կգ քաշայինների պայքարում իրեն հավասարը չուներ մեր ծանրորդ Գոռ Մինասյանը: Նա երկամարտի 420 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը եւ հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Դրա համար նրանից պահանջվեց ընդամենը 3 մոտեցում: Գոռ Մինասյանը մրցակցությունից դուրս էր նաեւ պոկում (200 կգ) եւ հրում (220 կգ) վարժություններում:   Այդպիսով, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 ոսկե, 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով զբաղեցրեց 1-ին տեղը թիմային հաշվարկում: