Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլիստուհիները պարտվեցին Թուրքիայի հավաքականին

Կարևոր լուրեր Սպորտ
a1armenia-woman-1

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2018թ  առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի երկրորդ տուրում հանդիպեց Թուրքիայի ընտրանու հետ:   Հունգարիայի Սոմբաթեյ քաղաքում կայացած հանդիպումն ավարտվեց թուրք ֆուտբոլիստուհիների վստահ հաղթանակով՝ 5:0: Այդպիսով, մեր հավաքականը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը մրցաշարում եւ դարձավ խմբի ընդգծված ետնապահը:   Վերջին՝ երրորդ տուրում, Հայաստանի ընտրանին ուժերը կչափի տանտիրուհիների՝ Հունգարիայի հավաքականի հետ, որը 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: