Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթր Յունայթեդն» անսպասելի պարտվեց առաջնության նորեկին

Սպորտ
a1mxitaryan-21.10.

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գրանցվեց անակնկալ արդյունք:   «Մանչեսթր Յունայթեդը» «Հադերսֆիլդի» հետ արտագնա խաղում չնայած տարածքային մեծ առավելություն ուներ՝ 78 տոկոս մրցակցի 22-ի դիմաց, սակայն բավական անհաջող հանդես եկավ եւ պարտվեց 1:2 հաշվով: Առաջին խաղակեսի միջնամասում տանտերերը հինգ րոպեի ընթացքում երկու գոլ խփեցին եւ շոշափելի առավելություն ստացան: Ընդմիջումից հետո հյուերը չնայած մեկ տոկոսով ավելացրին առավելությունը, սակայն կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:   Այդպիսով, «Մանչեսթր Յունայթեդը» 1:2 հաշվով անսպասելի պարտվեց առաջնության նորեկին եւ էլ ավելի ետ մնաց առաջնության առաջատար «Մանչեսթր Սիթիից», որն այս տուրում իր հարկի տակ վստահ հաղթեց «Բառնլիին»՝ 3:0:   «Մանչեսթր Յունայթեդում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ չէր ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում: Նա փոխարինման մտավ անմիջապես ընմիջումից հետո, սակայն ոչնչով աչքի չընկավ եւ չկարողացավ օգնել իր թիմին: