Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիմոն Մարտիրոսյանը նոր ռեկորդով հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Սպորտ
a1martirosyan-21.10.

Հայաստանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:   Մինչեւ 20 տարեկան ծանրորդների +105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 197 կգ ծանրաձող եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում 2016թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 236 կգ արդյունքով նույնպես գրավեց առաջին տեղը: Այդպիսով, մեր ծանրորդը երկամարտի 433 կգ ցուցանիշով ճանաչվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Դա այս տարիքային խմբի նոր ռեկորդ է: Երկորդ տեղը զբաղեցրած վրացի Գեորգի Չխեիձեն 17 կիլոգրամով ետ մնաց Սիմոն Մարտիրոսյանից:   Հայաստանի ծանրորդներից վերջինը մրցասպարեզ կմտնի 2016թ օլիմպիական խաղերի մյուս բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, որը ուժերը կփորձի մինչեւ 23 տարեկան ծանրորդների գերծանր քաշային կարգում: