Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում լարված է. ընդդիմությունը զգուշացրել է կեղծիքների հետևանքի մասին. ԱլիքՄեդիա

Քաղաքականություն
georgia

Մառնեուլիում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել: Երկու ավոտբուսով նրանց տեղափոխել են Մառնեուլիի ոստիկանության շենքի հարակից տարածք: Ավտոբուսներից բացի մի քանի հատուկ նշանակության ավտոմեքենա կա: Վրաստանի ընդդիմադիրները զգուշացրել են ՏԻՄ ընտրությունները կեղծելու ծանր հետևանքների մասին: 6 խորհրդարանական կուսակցություններն ու դաշինքները իշխանությանն են դիմել՝ ասելով, որ խախտումների դեպքում նրանք բնակիչներին փողոց դուրս կբերեն: «Դիմում եմ Թբիլիսիի բնակիչներին, պատրաստ եղեք իրադարձությունների զարգացմանը: Մենք բոլորս պետք է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասեր գանք, որպեսզի պաշտպանենք մեր քվեն: Ինչպես նաև պետք է պատրաստ լինենք դուրս գալ Ռուսթավելիի պողոտա: Զգուշացնում ենք իշխանություններին՝ մի՛ կեղծեք ընտրությունները, հակառակ դեպքում երկրին կվերադարձնենք իր անցյալը»,- ասել է քաղաքապետի թեկնածու Կախա Կուկավան, ով ներկայացնում է «Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստանը»: ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Եվրոպական Վրաստան»-ը ճեպազրույց է անցկացրել: «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իրմա Նադիրաշվիլին հայտարարել է, որ հանրությանը կտեղեկացնեն բոլոր խախտումների մասին: «Երևում է, որ իշխանությունը պատրաստվում է 2016 թվականի նման Իմամկուլիևից խլել հաղթանակը, միևնույն ժամանակ, ցանկանում եմ իշխանություններին ասել, որ ոչ մի վարչական ռեսուրսի օգտագործում, ուժի գործադրում, ճնշումներ, իրենց արդյունքը չեն տա և մենք կպայքարենք հաղթանակի համար, ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ կոնկրետ այս շրջանում»,- հայտարարել է Նադիրաշվիլին: