Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. իշխանությունը լարվածության համար մեղադրում է ընդդիմությանը. ԱլիքՄեդիա

Քաղաքականություն
election

Այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Ընտրվելու է նաև Թբիլիսիի քաղաքապետ։ Մառնեուլիում «Եվրոպական Վրաստան»-ի քաղաքապետի թեկնածու Ախմեդ Իմամկուլիեւի տեղեկատվությամբ, ընտրատեղամասերից  մեկում,  Շուլավեր գյուղի 55–րդ ընտրատեղամասում, որպես իշխանական խմբի ներկայացուցիչներին աջակցելու հորդոր, քաղաքացիներին գումար է բաժանվում: Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքի #66 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները  ընտրաթերթիկներում նախապես նշումներ են արել: Նշված խախտման վերաբերյալ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի դիտորդների կողմից գրանցված բողոքի հիման վրա, խախտումը շտկվել է: Միևնույն ընտրատարածքի #34 ընտրատեղամասում դիտորդը մի քանի անգամ ընտրողներին քվեատուփում օգնել է և քվեաթերթիկը տեղավորել հատուկ ծրարում: «Բազմազգ Վրաստան»-ի դիտորը այս մասին համապատաասխան գրառում է արել: Իշխող  «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբն ընդդիմադիր ուժերին մեղադրել է ընտրությունների ընթացքում լարվածություն ստեղծելու մեջ: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, ով ղեկավարում է Կալաձեի շտաբը, հայտնել է, թե կուսակցություններն իրենց ներկայացուցիչներին հրահանգում են ինչքան հնարավոր է շատ բողոքներ ներկայացնել յուրաքանչյուր ընտրատեղամասում: Թալակվաձեն վստահ է, որ այս կերպ ընդդիմությունը նպատակ ունի ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Միջադեպ է գրանցվել Ախալցիխեի շրջանում։ Նաոխրեբո գյուղի 26-րդ ընտրատեղամասում առճակատում է տեղի ունեցել «Վրացական երազանք»-ի և «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչների միջև: «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Մեդիկո Գոգոլաձեն  հայտարարել է, թե հանձնաժողովի ղեկավարը «Վրացական երազանք»-ի անդամ է, պահանջել է լքել ընտրատեղամասը:

Ավելին՝ այստեղ