Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը

Պաշտոնական
zin1

Հոկտեմբերի 21-ին հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության  կազմավորման 25-րդ տարեդարձը: Զորատեսակի տարեդարձի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով մի խումբ հրետանավորներ արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների: Շնորհավորելով զինված ուժերի հրետանավորներին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել կրակային հզոր զորատեսակի՝ հրետանու դերը բանակի մարտունակության ապահովման գործում և հատուկ ընդգծել հրետանավորների դերակատարումը ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին արժանի հակահարված հասցնելու  գործում: Հանդիսավոր միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների` հրետանային զորքերի համար արտադրվող որոշ արտադրատեսակներին և հետևել հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներին: zin4 zin3 zin2 vigen hretani zin7 ՊՆ