Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել է 335 տոննա աղբ

Հասարակություն
axb-1

Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների, ուսանողների և բնակիչների ջանքերով պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման այլ տարածքներ: Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 16400 մարդ: Մասնակիցներն ապահովված են եղել սանմաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 85 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել 335 տոննա աղբ: Երևանի քաղաքապետարան