Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է արձակելով 2300 կրակոց

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն