Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Դալալյանը հավասարը չունի Եվրոպայում

Սպորտ
a1arpine-2110

Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մրցումների վերջին օրն է: Առաջինը մրցասպարեզ մտան մինչեւ 20 տարեկան +90 կգ քաշային աղջիկները: Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը երկամարտի 228 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Նա միաժամանակ փոքր ոսկե մեդալներ նվաճեց պոկում (97 կգ) եւ հրում (131 կգ) վարժություններում: Հարկ է նշել, որ մեր մարզուհին անչափ լարված պայքարում հաղթանակ տարավ: մասնավորապես՝ երկրորդ տեղը գրաված լեհուհի Մագդալենա Կարոլակին Արփինե Դալալյանը գերազանցեց ընդամենը 2 կիլոգրամով՝ յուրաքանչյուր վարժությունում առաջ անցնելով մեկ կիլոգրամով: Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+105  կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):