Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդ Տաթեւ Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալներ

Սպորտ
a1shtanga-2

Հայաստանի երիտասարդ ծանրոդները շարունակում են նորանոր մեդալներ նվաճել Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-20 եւ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:   Մինչեւ 23 տարեկան կանանց մրցաշարում 90 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտի 228 կգ ցուցանիշով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ արժանանալով արծաթե մեդալի: Նա երկրորդն էր նաեւ պոկում (105 կգ) եւ հրում (123 կգ) վարժություններում:   Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոթֆրիդը, որը ցույց տվեց այդ տարիքային խմբի համար ֆանտաստիկ ցուցանիշ՝ 263 կգ (123+140):