ՌԴ Գյուղնախը Թուրքիայից լոլիկի մատակարարումը վերականգնող փաստաթուղթ է պատրաստել

ՌԴ Գյուղնախարարությունը Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները վերացնող փաստաթուղթ է պատրաստել:

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը:

«Գյուղնախարարությունը պոմիդորների մատակարարման սահմանափակումները վերացնող կառավարության որոշման համար համապատասխան նախագիծ է պատրաստել եւ նախատեսում ենք, որ նոյեմբեր-դեկտեմբերին տեղի կունենան առաջին մատակարարումները», — ասել է Տկաչյովը:

Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 30-ից կվերսկսվի Թուրքիայից սմբուկի եւ նռան ներկրումը:

loading