«Ապագա քիմիկոսն ուսում առնելով իր գիտությամբ այստեղից էլ կարող է օգնել բանակին» (տեսանյութ)

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված Տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ։

Օրենսդրական այս նախաձեռությամբ առաջարկվում է տարկետում  տրամադրել միայն ՀՀ բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիներին, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն քաղաքացիա- իրավական պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումն ավարտելուց հետո նախարարության նշված վայրում և պայմաններով ծառայելու դեպքում։ 

Ակցիայի մասին առավել մանրամասն զրուցելու համար «Ա1+»-հրավիրել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Զաքարյանին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում