Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջանակաձև երթևեկության փոփոխություններ Երևանում

Հասարակություն
traffic

Հիշեցնում ենք, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի մի շարք շրջանաձև երթևեկության խաչմերուկներում համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով երթևեկությունը կազմակերպված է այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Նշված շրջանաձև երթևեկության խաչմերուկներն են՝ - Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Խաչատուր Աբովյանի հրապարակ). - Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատված (Ուրուգվայի հրապարակ). - Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Բրազիլիայի հրապարակ). - Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների շրջանաձև երթևեկության խաչմերուկ. - Ա.Բաբաջանյան-Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ: Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, լինել ուշադիր և ճանապարհը զիջել փողոցը հատող հետիոտներին: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ