Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը 2-րդ ոսկե մեդալը նվաճեց

Սպորտ
sport-shtanga-1

Դուրեշ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը Հայաստանի համար: Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներում մեր 85 կգ քաշային ծանրորդը  երկամարտի 360 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ այդ տարիքային խմբում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Պոկում վաժությունում նա 170 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց, իսկ ահա հրումում զիջեց իտալացի Անտոնիո Պիցոլատոյին եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ մինչ այդ 20 տարեկան աղջիկների առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել մեր մարզուհի Սոնա Պողոսյանը: