Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Ավետարանիչների օրը տոնախմբություն կլինի

Հասարակություն
ekexec

Հոկտեմբերի 21-ին Սուրբ Ավետարանիչների տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևորականների ու հավատացյալների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնախմբություն: Ժամը 9.30-ին Արտաշատի կենտրոնական հրապարակից հոգևորականների գլխավորությամբ կմեկնարկի տոնական խաչերթ՝ խաչվառներով ու խաչով, Արտաշատի արտադպրոցական մշակույթի պալատի դհոլահարների խմբի ուղեկցությամբ: Ժամը 10.00-ին կմատուցվի Ս. Պատարագ: Ժամը 12.00-ին՝ հավարտ Ս. Պատարագի, համայնքի անդամները տոնախմբությամբ ու տարբեր միջոցառումներով կնշեն տոնը: Եկեղեցու բակում ելույթ կունենան Արտաշատի արտադպրոցական կենտրոնի ու տարբեր դպրոցների սաները: Համերգին զուգահեռ 16 պատանիներ կմասնակցեն շախմատի միաժամանակյա խաղի, որը կվարի միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Խաղի ավարտին բոլոր մասնակիցները կստանան վկայականներ ու նվերներ:   Արարատյան Հայրապետական թեմ