Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարկետման իրավունք. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
tarketum

Ակադեմիական տարկետան իրավունքի մասին քննարկում «Հոդված3»-ում. կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ, համաձայն որոնց ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։ Այս նախաձեռնությունը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բարձրագույն կրթության ողջ համակարգի համար` խախտելով կրթության շարունակականության սկզբունքն ու իրավունքը: Այս առնչությամբ մի խումբ ուսանողներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անունից բաց նամակ են հղել ԿԳՆ և ՊՆ նախարարիներին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։ Բանախոսներ` ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ելք խմբակցությունից ԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ ՍԱՐԳԻՍ ԲԱԼԴԱՐՅԱՆ - Հանուն գիտության զարգացման 2017 թվականի նախաձեռնության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրան