Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոնա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
a1shtanga-1

Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցումներում չեմպիոնի կոչումը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը։ Մեր 75 կգ քաշային մարզուհին երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում (97 կգ) եւ հրում (130 կգ) վարժություններում։ Այսօր պայքարի մեջ կմտնեն մեր միանգամից երեք ծանրորդներ՝ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Արփինե Դալալյանը ( +90 կգ)։