Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր գանձերը գետնի տակ չեն, այլ՝ գետնի երեսին». Սերժ Թանկյանը ներկա էր «Օրկա»-ի պրեմիերային (տեսանյութ)

Մշակույթ
MHM0117463

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգների շրջանակում այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Սա սեղծագործության Հայաստանյան պրեմիերան էր։ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին: Մինչ «Օրկա»-ն, նվագախումբը՝ վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանի նվագակցությամբ, մատուցեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Վեց տարեկանից կուրացած դաշնակահարը ցնցեց դահլիճը, հանդիսատեսի մեջ էր նաև  Սերժ Թանկյանը։ [caption id="attachment_1574585" align="alignnone" width="800"]The premiere of Serj Tankian's 'Orka' symphony within the framework of the 'Khachaturian' International Festival took place at Aram Khachaturian Concert Hall The premiere of Serj Tankian's 'Orka' symphony within the framework of the 'Khachaturian' International Festival took place at Aram Khachaturian Concert Hall[/caption] Իսկ արդեն «Օրկա»-ից առաջ ցուցադրվեց Թանկյանի տեսաուղերձը, ապա սկսվեց Թանկյանի սիմֆոնիկ գործը։  Ողջ սիմֆոնիայի ընթացքում քեզ զգում ես հեքիաթում, տեսնում ես ու զգում օրկայի՝ խոյադելֆինի պարը, ապա մեդիտացիան, հետո՝ վերափոխումը, ինքնահաստատումը։ «Օրկան» մարդասիրության մասին խոսելու առիթ է. հեղինակը խոյադելֆինին համեմատում է մարդկանց հետ, ցուցադրում նրա կյանքի ճանապարհը։ «Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus. այստեղ խոյադելֆինը կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում: Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Ապա խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Այսպիսով՝ հեղինակը հակադրում է խոյադելֆինին ու դելֆինին՝ մարդկության լավ ու վատ տեսակներին. «Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին»:   [caption id="attachment_1574584" align="alignnone" width="800"]The premiere of Serj Tankian's 'Orka' symphony within the framework of the 'Khachaturian' International Festival took place at Aram Khachaturian Concert Hall The premiere of Serj Tankian's 'Orka' symphony within the framework of the 'Khachaturian' International Festival took place at Aram Khachaturian Concert Hall[/caption] «Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը գիտակցում է, որ մեր կյանքն այս մոլորակում սահմանափակ է և ոչ տարիքի ու ֆիզիկական գոյության տեսանկյունից. «Այն սահմանափակ է մոլորակի տարիքի կամ մոլորակի համար արածի տեսակետից։ Այս գիտակցումը հսկայական ինքնակայացում է»: Ի դեպ, վերջին մասում նվագակցում էր նաև Ջիվան Գասպարյան կրտսերը՝ կախարդական դուդուկով։ [caption id="attachment_1574587" align="alignnone" width="800"]The premiere of Serj Tankian's 'Orka' symphony within the framework of the 'Khachaturian' International Festival took place at Aram Khachaturian Concert Hall The premiere of Serj Tankian's 'Orka' symphony within the framework of the 'Khachaturian' International Festival took place at Aram Khachaturian Concert Hall[/caption] Սիմֆոնիայի վերջին մասի ընթացքում Թանկյանը լքեց օթյակը։ Իսկ արդեն ավարտից հետո բեմ բարձրացավ. «Ինձ համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց իմ հեղինակած սիմֆոնիան»: Հեղինակը գոհ էր արդյունքից, մի քանի օր առաջ նաև ներկա էր եղել փորձին ու մի քանի շտկում արել, այսօր արդեն ստացավ ցնցող մի բան,  երիտասարդական նվագախմբի մեծ ջանքերի շնորհիվ։ «Մեր գանձերը գետնի տակ չեն, այլ գետնի երեսին, և դրանց մի մասն այս երաժիշտներն են»,- հպարտությամբ հայտարարեց Սերժ Թանկյանը։   Հասմիկ Բուդաղյան