Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչիում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Արցախի պատճառով

Քաղաքականություն
sochi

Սոչիում անցկացվող 19-րդ երիտասարդական եւ ուսանողական համաշխարհային փառատոնի ժամանակ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները ներխուժել են փառատոնի շտաբ և պահանջել վահանակից հեռացնել հայկական պատվիրակության քարտեզը, որում Արցախը պատկերված է եղել որպես Հայաստանի մի մաս: Rusarminfo-ին այս մասին հայտնել է «Կոմերսանտե» թերթի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը: Երկարատև բանակցություններից հետո ադրբեջանական պատվիրակությանն առաջարկվել է կախել այն քարտեզը, որում Արցախը պատկերված է Ադրբեջանի կազմում: Որքան էլ որ տարօրինակ է, բայց դրանից հետո բոլորը միանգամից հանգստացան,- ասել է Կոլեսնիկովը: