Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարօրինակ աղմուկ Բարսելոնայում. իրական սպառնալիք Մադրիդից (տեսանյութ)

Հասարակություն
S3560007

Կատալոնիան կարող է կորցնել ինքնավարությունը՝ անկախ պետություն ճանաչվելու փոխարեն։ Իսպանիայի կառավարությունը այսօր սպառնացել  է Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնել՝ հիշեցնելով 1978 թվականին ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածը։ Այն հնարավորություն է տալիս Իսպանիայի կենտրոնական իշխանությանը` երկրի ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում 17 երկրամասերից յուրաքանչյուրում ուղղակի կառավարում մտցնել: Հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեից հետո Կատալոնիայում հանրությունը բաժանվել է մի քանի խմբի։ Նույնիսկ նրանք, ովքեր կողմ են անկախանալուն, հասկանում են, միջազգային հանրությունը չի ճանաչելու այն եւ հեռավոր է դարձնում իրենց ձգտումները։   S3560008 Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 12-ին, երբ իսպանախոս աշխարհը տոնում էր՝ Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնագործելը, «Քաղաքացիներ» կուսակցությանը հաջողվել էր դուրս բերել փողոց հազարավոր քաղաքացիների, որոնք չեն տեսնում Կատալոնիայի որպես անկախ պետության ապագան։ S3560035 Այնուամենայնիվ, շատ-շատերի անկախանալու ցանկությունը չի փոխվում։ Այս պաստառները փաստում են, որ իրենք կողմ են քվեարկել անկախությանը եւ այդպես էլ կանեին, եթե հանրաքվեն տեղի ունենար այսօր։ Նրանք համոզված են, որ հարկերը, որոնք ուղարկվում են Մադրիդ, կպահեն Կատալոնիան։ S3650003 Ի դեպ, արդեն մի քանի օր է ՝ երեկոյան ժամը 22-ին Բարսելոնայում տարօրինակ աղմուկ է լսվում։ Անկախության կողմնակիցները դուրս են գալիս պատշգամբ , միմյանց են հարվածում կաթսաները, բաժակները՝ պնդելով, որ իրենք բանտում են եւ միակ ելքը Իսպանիայի կազմից դուրս գալն է։