Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեբուժարանում գտնվողի դիմումը կարող է ներկայացնել մեկ այլ անձ

Հասարակություն
b169971b6018fec738386583f5ebcd33

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով պայմանավորված գործադիրն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ սահմանվել է, որ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ։ Սխալմամբ կենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը, իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով: Լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների: