Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

РП-4 հակագազի օդազտիչ` «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծերին

Հասարակություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

 Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և սակրավորների խումբը: Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը: Պարզվել է, որ հայտնաբերված իրը РП-4 հակագազի օդազտիչ է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ