Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունվեց ՀՀԿ-ականների ներկայացրած նախագիծը՝ բուժաշխատողների անվտանգության մասին

Քաղաքականություն
karavarutyun

Բուժաշխատողների նկատմամբ ոտնձգություններն ու նրանց գործունեության խոչընդոտումը կքրեականացվի։ Կառավարությունն այսօր ընդունեց ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագծի նախնական տարբերակը։ Նախագծով առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար՝ ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով, այլ գործադրելու սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժը կլինի նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։