Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն անդրադարձել է խցանումների հարցին (տեսանյութ)

Հասարակություն
traffic

Երևան քաղաքում խցանումները նվազեցնելու ու ճանապարհային երթևեկությունն ավելի թեթև դարձնելու համար վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Վարչապետը նախ հիշեցրեց, որ վերջին ժամանակաշրջանում նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ: Իսկ ճանապարհային խախտման դեպքերով տուգանքները վերացվել են: Հետո հավելեց. «Փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես՝ խնդիրներ են առաջանում ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով: Ուստի հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման , ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցերը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»։