Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերին օժանդակողի ինքնազգացողությունը վատացել է. լրացված  (տեսանյութ)

Քաղաքականություն
bernatar

12.00 Խաչատուր Գիչյանի ինքնազգացողության վատացման պատճառով Սասնա ծռերի գործով նիստը հետաձգվեց։ Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նա բողոքում էր սրտի շրջանում ծանր ցավերից։ Վերջինս անազատության մեջ ստենդավորվել է, բայց դեղորայքային բուժում չի ստացել։ Դատավորը զրուցել է նաև Շտապ օգնության բժշկի հետ։ Վերջինս ասել է, որ պետք է Գիչյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց, հնարավոր է՝ շտապ վիրահատության անհրաժեշտություն լինի։ Նրա պաշտպան Աննա Ջուվանովան էլ նիստից հետո տեղեկացրեց,, որ միջնորդություն է  ներկայացնելու՝ Գիչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատական նիստը հետաձգվեց մինչ հաջորդ հինգշաբթի։ 11. 18 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց Սասնա ծռերի գործով դատական նիստը։ Գործի անջատված մասով դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պաշտպաններից մի քանիսը մինչ այս պահը չեն ներկայացել դատական նիստին, ինչպես նաև վատացել է Սասանա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը. նրա համար շտապ օգնություն է հրավիրվել դատարան։ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է Սասնա ծռերին բեռնատար տրամադրելու մեջ։ Այս պահին դատավորը 15 րոպեով ընդմիջել է դատական նիստը։ Հիշեցնենք, որ Սասանա ծռերի գործը բաժանվել է 3 մասի, մի մասով դատավորը մնացել է Արտուշ Գաբրիելյանը, մյուս 2-ի մասով նոր դատավորներ են ներգրավվել։