Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվել է հայրենադարձության ծրագիրը Քաշաթաղում

Կարևոր լուրեր Պաշտոնական
arcax

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին, ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի և Գյուղի ևգյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործներիմասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսականև շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ: Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնիպատասխանատուն: Վերջինս նշել է, որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձևավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձևովժամանակին հասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները: Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողը շեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանըշարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսության համախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207հեկտարից հնձվել է 20,052 հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է55,817 տոննա: Ա. Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և նշել,որ, հաշվի առնելով շրջանում առկա գյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքներըդեռևս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտով երկուփորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթիմթերման ժամանակակից կետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստենշրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապես հյուսիսայինթևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերի պատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբ կգնվի»,-ասել է պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակից տնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռային սեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը անդրադարձել է նաևհայրենադարձության խնդրին: Նա նշել է, որ կառավարությունը նախատեսում էշրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որըհնարավոր է վերակառուցել: Ա. Հարությունյանը նշել է նաև, որհայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներումծրագրվում է հարյուրավոր նոր բնակարաններ կառուցել: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաևներկաներին հուզող հարցերին:   ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիբաժին