Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Սպորտ
a1shtanga

Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակները եւ մեկ մոդալ նվաճեցին։ Մինչեւ 23 տարեկան տղաների մրցումների 77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը երկամարտի 315 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը։ Սակայն մեր ծանրորդը հաջող հանդես եկավ հրում վարժությունում եւ փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 175 կգ։ Ի դեպ, այս քաշային կարգում հանդես եկող մեր հայրենակից Ռազմիկ Հունանյանը, որը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, 317 կգ արդյունքով զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: