Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը նոր գրոսմայստերներ ունի

Սպորտ
sport-grosmajster

Շախմատի միջազգային ֆեդերացիայի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայաստանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին եւ Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը: Ռաֆայել Բակունցին շնորհվել է միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնության չեմպիոն Սոնա Ասատրյանին՝ կանանց միջազգային վարպետի կոչում: Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհավորել է մեր պատանի շախմատիստներին բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաղթանակներ: