Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլիստը մարզման ժամանակ բռունցքով հարվածել է թիմակցին 

Սպորտ
sport-basketbol-18.10.

«Չիկագո Բուլզ» թիմի բասկետբոլիստ Նիկոլա Միրոտիչը լուրջ վնասվածքներ է ստացել մարզման ժամանակ՝ իր թիմակից Բոբի Պորտիսի հետ ընդհարվելու պատճատով: Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, բասկետբոլիստն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ կենթարկվի վիրահատման: Ինչպես նշում է սույն աղբյուրը, թիմի հերթական մարզման ժամանակ Միրոտիչի եւ Պորտիսի միջեւ տարաձայնություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Իսպանացի բասկետբոլիստը ուժեղ հարվածներ է ստացել դեմքին, որի արդյունքում նա ստացել է ծնոտի կոտրվածք եւ ուղեղի ցնցում: Սպասվում է, որ ակումբը Պորտիսին կպատժի երկարատեւ որակազրկումով: